▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր պետությունը բոմժանոցի է նման

«Ստվերի դեմ մոտավորապես են ուզում պայքարել, ոչ սկզբունքորեն: 2 տարի հետո նոր նախագիծ ենք բերելու: Ինչի՞ց է, որ մենք օրենքներ ենք ընդունում, չենք կարողանում գործի դնել, մարդիկ գալիս-բողոքում են, որոշում են փոխել ու հակառակ տեսանկյունից բացատրում են, որ սա ավելի լավ է: Կառավարությունը փորձո՞ւմ է հասկանալ, թե ինքն ինչո՞վ է զբաղված: Աշխարհն ասում է՝ նա, ով նստած է  ճյուղին, կընկնի շանսատակ կլինի, եթե կտրի, մենք եկել ու ասում ենք, որ ոչ՝ նա, ով ղեկավարում է կոռուպցիան, կարող է վերահսկել այն: Չի լինում այդպես: Միջին գիտելիքներ ունեցող մարդը հասկանում է, որ սկզբունքորեն չեք պայքարում այդ չարիքի դեմ: Բոմժանոցի է նման մեր պետությունը: Տաքսիստները ցույց են անում: Խոսսում ես հետները՝ բացի չարությունից, հայհոյանիքից բան չեն ասում: Բոլոր ոլորտներում թերություններ ունենք: Օրենք ենք ընդունում ու ժողովրդին կրակը գցում: Կամք ունեցեք ու բիզնեսը տարանջատեք իշխանությունից: Ես դեմ եմ քվեարկելու այս օրենքին, թեև այն իր բովանդակությամբ ավելի շահեկան է, սակայն իրադրական է: Ցավոք, իշխանությունը ականջալուր չէ ոչ միջազգային իրադրություններին, ոչ էլ ընդդիմությանը: Մենք իրավունք չունենք տնտեսությունը տանել ախոռ: Եկեք կամք ունեցեք ու բիզնեսը իշխանությունից տարանջատեք»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով «Շրջանառության մասին» օրենքում արված նոր փոփոխություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее