Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Հայաստանի մարզերը աստիճանաբար ակտիվանում են, ինչը ակնհայտորեն առաջացրել է Նիկոլի ավազակախմբի խուճապը։ Դա է պատճառը, որ իշխանությունը ոտքի է հանել իր բորենի քարոզիչներին և աջուձախ ստեր են տարածում։ Երկու վախը մի մահ է իշխանության համար։ Մեր պայքարը առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Տավուշի թեմի Առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և գլխավորությամբ։ Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ՝ Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս ու գիշեր-ցերեկ կանգնած են այնտեղ։ Բազմաթիվ վայրերում մարդիկ պատրաստ են հենց իրենց տեղերում սկսել բողոքի գործողություններ՝ շարժումը տարածելով երկրով մեկ։ Սա ոչ կուսակցական, ոչ էլ ինչ-որ անձի պայքար է, ժողովուրդ ջան։ Սա երկիր հանձնելը կանխելու համար է, Նիկոլին կանգնեցնելու համար է, ինչը լավ են հասկանում նաև ոստիկաններից շատերը և իրենց որոշ քայլերով ցույց են տալիս, որ մեզ հետ են։ Սիրելի հայրենակիցներ, համարձակորեն շարունակենք մեր բողոքի ու անհնազանդության գործողությունները՝ հանուն հայրենիքի, հանուն Տավուշի և հանուն մեր երեխաների անվտանգության։ Մեր պայքարը ազնիվ է, օրինական է, հայրենիքի համար է, յուրաքանչյուր Հայաստանցու խաղաղ և անվտանգ ապագայի համար է։ Համարձակ եղիր, մերժիր գժին․․․»։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնություն անդամները փակել են Բագրատաշեն տանող ճանապարհը։ Ոստիկանները պահանջում են բացել այն։ Իրավիճակը լարված է։ *** ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարորդական իրավունքի ստուգման պատճառով Ոսկեպար տանող ճանապարհին մեզ հրավիրեցին Հրազդանի ոստիկանություն։ Սպասում ենք, որ ստուգեն։ Ամեն ինչ անում են, որ մենք չմտնենք Ոսկեպար։ Ամեն ինչ անում են հայրենիքի մի մասը հանձնելու համար»: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ստիկանությունը խոչընդոտներ է ստեղծում, մասնավորապես, պարեկները կանգնեցնում են Կիրանց գնացող ավտոմեքենաները, փաստաթղթեր ստուգում: |
Մերժիր գժին․․․Նաիրի Հոխիկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet