▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեռնելու իրավունք չունես, մինչև ինձ ու Հրայրին դալանում չծեծես. Աշոտյանը՝ Վահան Հովհաննիսյանի մասին

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՅԴ ԳՄ անդամ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան գույժին՝ գրել է.

 

«Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է: Բոլորի մոտ հույս կար, որ այդ կենսուրախ և պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն կյանքի, որն այնքան սիրում էր:

 

Այսօր Վահան Հովհաննիսյանը գնաց: Շատ ծանր ու վշտացնող ազդ անցնող տարվա վերջին կիրակի:

 

Երբ սեպտեմբերին Բեռլինում էի, մենք հանդիպեցինք՝ հիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրվագները, խոսեցինք ամեն ինչից, բայց նրա կատակները հաճախ մահվան մասին էին, ծանր կատակներ էին: Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրավունք չունես, մինչև ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով՝ դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ: Բաժանվեցինք` հույս ունենալով, որ էլի կհանդիպենք:

Չստացվեց:

 

Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենաինտելեկտուալ, ամենամտավորական մարդկանցից մեկը զարդարում էր յուրաքանչյուր շրջապատ, որտեղ հայտնվում էր:

 

Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее