▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերօրյա հերոսները

ՄԵՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ.Պէտք չկայ մոմի լոյսով փնտռելու զանոնք: Անոնք ամէն տեղ են, այս օրերուն, դժուար ու դաժան օրերուն: Դեռ անցեալ շաբաթ, իր հանգիստը թողած՝ ընկերուհիս ՀԱԼԷՊ կ'երթար, անցնելով դժոխքի ճամբաներէն, որպէսզի կարենար հասնիլ իր աշակերտներուն, զանոնք ՄԵՍՐՈՊԵԱՆ շունչ ու ոգիով սնուցանելու համար եւ որքա՛ն ԵՐՋԱՆԻԿ կը զգար ինքզինք որ ողջ-առողջ տեղ էր հասեր:

Նոյնպիսի ջանք ու եռանդով, անսպառ կորովով, հաւատքով ու նուիրումով կը գործեն այս օրերուն՝ ՀԱԼԷՊԻ հայագիտական հիմնարկները, վարժարանները, ազգային այլ կառոյցները: Չէ, տարագիր մեր ժողովուրդի զաւակները կ'ապրին դեռ, որպէս հարազատ ՇԱՌԱՒԻՂՆԵՐԸ իրենց նախնիներուն, ԱՆԿԱՐԵԼԻՆ ԿԱՐԵԼԻ դարձնելով, որպէս ՆՈՐՕՐԵԱՅ ՀԵՐՈՍՆԵՐԸ հայապահպանումի եւ հայակերտումի ՍՐԲԱԶՆԱԳՈՅՆ ԳՈՐԾԻՆ: Քիչ մը ամէն տեղ են անոնք ՍՓԻՒՌՔ կոչուող խառնարանին մէջ, հոսանքն ի վեր թիավարելով, մաքառելով, պայքարելով որ ՎԱՌ ԱՊՐԻ Մեսրոպեան ԱՅԲՈՒԲԵՆԸ, ծաղկի ՀԱՅ ԵՐԳԸ հայ մանուկներու շրթներուն վրայ, որ ՅԱՐԱՏԵՒԷ, ՄՇՏԱՐԾԱՐԾ մնայ ՀԱՅԿԵԱՆ ՈԳԻՆ, որ միշտ ալ ԲՈՑԱՎԱՌԵՐ Է դար ու դարեր, նոյնիսկ մոխիրի տակ անթեղուած մնալէ ետք, շնորհիւ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՄԱՀ ՈԳԻՆ կրող վեհանձն ՀԱՅՈՐԴԻՆԵՐՈՒ:

Երան Կոյումջյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее