▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղադրեց Հայրիկյանին՝ Բաղրամյան 26-ից ուղարկված լինելու մեջ

a1plus.am-ը գրում է. Սահմանադրական փոփոխությունների դեմ  հանդես եկող վեց ուժերին չհաջողվեց հայտարարություն ընդունել։  Կրքերը թեժացան, երբ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն առաջարկեց «Հանրային փրկության ճակատ» ձևավորելու մասին  հայտարարությամբ չամրագրել Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մասին դրույթը։

«Դե վերջ տվեք էլի… Պարզ ասեմ ուրեմն՝ ձեր նպատակն այն է, որ այստեղ վարչախմբի հեռացում չլինի։ Մենք համատեղ պայմանավորվել ենք այս կետերի մասին, ինչի մասին է խոսքը»,- բացականչեց Հմայակ Հովհաննիսյանը։
Պարույր Հայրիկյանը  վերապահում ուներ նաև իշխանությանը հեռացնելու համար փաստաթղթում, որպես հիմնական միջոց, ամրագրել քաղաքացիական անհնազանդությունը։ Անդրիաս Ղուկասյանը հակադարձեց, որ այն ժողովրդին արդեն իսկ Սահմանադրությամբ տրված իրավունք է։
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը փորձեց լարվածությունը մեղմացնել եւ առաջարկեց փաստաթղթի ընդունումը հետաձգել մինչև հաջորդ շաբաթ։ Դա, ըստ նրա, հնարավորությյուն կտա այլ ուժերի ևս ընդգրկել «Հանրային փրկության ճակատի կազմում»։
«Մենք խնդիր ունենք մեծ կոնսոլիդացիա ապահովելու։ Մենք չենք սահմանափակվելու միայն վեց-յոթ ուժեր ներգրավելով։ Եվ բոլոր այն ուժերը, որոնք մարտի մեկի ոճրագործության մեջ չեն ներքաշվել, բոլոր այդ ուժերին մենք ուզում ենք տեսնել այս ճակատը ձևավորելու գործի մեջ»,- ասաց պարոն Սեֆիլյանը։
Ժիրայր Սեֆիլյանին չի գոհացնում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության  դիրքորոշումը։ Այն է՝ ակտիվ պայքար չծավալել Սահմանադրական փոփոխությունների դեմ։
«Իմ հորդորն է Փաշինյանենց, որ ոչ թե հրաժարվեն իրենց մտադրությունից,  այլ սառեցնեն իրենց այսօրվա գործունեությունը և մեզ հետ միասին, բոլոր ուժերի հետ միասին ելքը գտնել՝ օր առաջ ձերբազատվելու այս ռեժիմից»։
Ի դեպ, սեպտեմբերի 12-ին տեղի կունենա նաև Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող ուժերի՝ «ՈՉ»-ի համաժողովը, որին կմասնակցեն նաև «Հանրային փրկության ճակատի» ձևավորմանը մասնակցող ուժերը։ Այն տեղի կունենա ՀԺԿ գրասենյակում, քանի որ մայրաքաղաքի հյուրանոցները հրաժարվել են  տարածք տրամադրել միասնական համաժողովի համար:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее