Փախուստ՝ դատարանի դահլիճից։ shamshyan.com-ը հայտնում է, որ օգոստոսի 20-ին, ժամը 11։20-ի սահմանում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բանկիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի դատարանը որպես կալանք խափանման միջոց կիրառեր։
Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշումը հրապարակում է, և որոշման օրինակը ստանալուց հետո դատարանի կարգադրիչների ներկայությամբ դատական նիստերի դահլիճից դեպի շենքի հետնամաս նայող պատուհանից Էդգար Ա․-ն դուրս. թռչում և դիմում փախուստի։
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, և փախուստի դիմածին հայտնաբերելուց հետո պետք է տեղափոխեն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկ։