▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղավորը զորամասի սպաներն են․ Արամ Սարգսյանը՝ զինծառայողների սպանությունների և ինքնասպանությունների մասին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հունվարի 30-ին ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում արձանագրված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքին:

«Խորապես կիսում եմ զոհված զինծառայողների հարազատների ցավն ու կսկիծը: Եթե բանակում 18-19 տարեկան պատանիների վեճը ավարտվում է ինքնասպանությամբ կամ սպանությամբ, մեղավորը առաջին հերթին զորամասի սպաներն են: Ու կապ չունի կալանավորվածը ո՞ւմ որդին է։ Կա՞, թե՞ չկա անմեղության կանխավարկած Հայաստանում: Իսկ ընդհանրապես բանակը հասարակության հայելին է՝ լավի ու վատի խտացված դրսևորումներով»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее