Մեղրաձոր գյուղում երիտասարդն ու նրա 53-ամյա հայրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են 49-ամյա համագյուղացու հետ, փոխադարձ հարվածներ հասցրել, որի ընթացքում էլ համագյուղացին դանակահարել է երիտասարդին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին, կեսգիշերն անց, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել «Հրազդան» բժշկական կենտրոնից, որտեղ «որովայնի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 21-ամյա մի երիտասարդ:
Հրազդանի բաժնի եւ Ծաղկաձորի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախ հայտնաբերվել է հանցագործության գործիքը, ապա նաեւ դանակահարողը: Վերջինը ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանության Հրազդանի բաժին։
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: