▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեղրամսից հետո ցույց տվեց դեմքը

 

Հատկանշականն այն է, որ կարմի թելով անցնում էր ահաբեկչության դեմ պայքարը և Սիրայում տեղի ուենցող ռազմական գործողությունները: Սա ուղերձ էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ Սիրիան իրականացնում է հակաահաբերկչական գործողություններ:
Հարց հնչեց սխալների վերաբերյալ, Ասադը պատախանեց, որ սխալներ լինում են բոլոր պետություններում ու ճակատագրական չեն: Սա կապ ունի նաև թուրքական ներկայիս իշխանության հետ, քանի որ Ասադը մեղադրեց Էրդողանին, որ նա Մուսուլման եղբայրներ արմատական կազմակերպությանը հարող  կառույցի ղեկավար է և ձգտում է իշխանության: Երբ Էրդողանը եկավ իշխանության, այդ ժամանակ պարզ էր, թե ինչ կառույց է ներկայացնում և հետագայում  ջերմ հարաբերություններ սկսեցին Սիրայի և ներկայիս թուրք,իշխան միջև: Խոսքը վերաբերում է մեղրամիս կոչվող ժամանակահատվածին, երբ նրանց միջև ջերմ հարաբերություներ էին:
Լրացնելով վերջինին՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանը նկատեց.Թուրք-սիրիական հարաբերություններում 2000-ական թվականների վերջերին՝ մեղրամսից հետո, Թուրքիան կրկին ցույց տվեց իր իրական դեմքը, որովհետև պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Թուրքիան ագրեսիվ վարքագիծ է դրսևորել Սիրիայի նկատմամբ, իսկ այս անգամ կոնկրետ քայլեր ձեռնարկեց՝ աջակցելով խմբավորումներին:

Օրերս Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին: Անդրադառնալով քաղաքական գործընթացին` Ասադը նշել է, որ իր կառավարությունը մշտապես կողմ է եղել երկխոսությանը և մտադիր է շարունակել երկխոսել սիրիական քաղաքական կուսակցությունների և միավորումների հետ: Սակայն նրանք չեն կարող որևէ փոխզիջման գալ և հաջողություն գրանցել, քանի դեռ Սիրիայում ահաբեկչությունը չի վերացել: 

Սիրիայի նախագահն ընդգծել է, որ հենց ահաբեկչության պատճառով են սիրիացիները լքում երկիրը և ապաստան փնտրում այլ երկրներում: «Արևմտյան պետությունները մի կողմից բողոքում են փախստականներից, իսկ մյուս կողմից շարունակում են ֆինանսավորել ահաբեկիչներին: Եթե եվրոպացիները մտահոգվում են փախստականների ճակատագրով, թող դադարեն աջակցել ահաբեկիչներին»,- ասել է Ասադը:

Սիրիայի նախագահի կարծիքով ահաբեկչական խմբավորումները շարունակում են իրենց գործողությունները, քանի որ Արևմուտքը Թուրքիայի միջոցով շարունակում է ֆինանսավորել և զինել նրանց: «Այսօր նրանք ցանկանում են Ջեբհաթ Ան-Նուսրան օգտագործել Իսլամական պետության դեմ գուցե այն պատճառով, որ ԻՊ-ն ինչ-որ չափով դուրս է եկել իրենց վերահսկողությունից: Սակայն սա դեռ չի նշանակում, թե նրանք ցանկանում են ոչնչացնել ԻՊ-ին: Եթե նրանք ցանկանան, ապա կարող են դա անել»,- նշել է Սիրիայի նախագահը:

«Հատկանշականն այն է, որ կարմի թելով անցնում էին ահաբեկչության դեմ պայքարը և Սիրայում տեղի ունեցող ռազմական գործողությունները: Սա ուղերձ էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ Սիրիան իրականացնում է հակաահաբերկչական գործողություններ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ շարունակելով.

«Հարց հնչեց սխալների վերաբերյալ, որին Ասադը պատախանեց, որ սխալներ լինում են բոլոր պետություններում ու ճակատագրական չեն: Սա կապ ունի նաև թուրքական ներկայիս իշխանության հետ, քանի որ Ասադը մեղադրեց Էրդողանին, որ նա «Մուսուլման եղբայրներ» արմատական կազմակերպությանը հարող  կառույցի ղեկավար է և ձգտում է իշխանության: Երբ Էրդողանը եկավ իշխանության, այդ ժամանակ պարզ էր, թե ինչ կառույց է ներկայացնում և հետագայում  ջերմ հարաբերություններ սկսեցին Սիրայի և ներկայիս թուրքական իշխանության միջև: Խոսքը վերաբերում է մեղրամիս կոչվող ժամանակահատվածին, երբ նրանց միջև ջերմ հարաբերություներ էին»:

Լրացնելով վերջինին՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանը նկատեց.

«Թուրք-սիրիական հարաբերություններում 2000-ական թվականների վերջերին՝ մեղրամսից հետո, Թուրքիան կրկին ցույց տվեց իր իրական դեմքը, որովհետև պատմության մեջ եղել են դեպքեր, երբ Թուրքիան ագրեսիվ վարքագիծ է դրսևորել Սիրիայի նկատմամբ, իսկ այս անգամ կոնկրետ քայլեր ձեռնարկեց՝ աջակցելով խմբավորումներին»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее