▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Ենոքյանի ներման հարցի վերաբերյալ ՀՀ նախագահը վարչապետից առաջարկություն չի ստացել

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի արձագանքը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ.

 

 

 

 

 

 

 

«Հաշվի առնելով, որ հասարակական հնչեղություն ստացած՝ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցը, ինչպես նաև՝ 1996թ. սպանված Իոսիֆ Աղաջանովի հոր՝ Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովի՝ Հանրապետության նախագահին ուղղված հանդիպման խնդրանքը քննարկվում են զանգվածային լրատվամիջոցներում, և ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ հայտնում ենք, որ Հանրապետության նախագահին ուղղված բաց նամակի և դիմումի մասին զեկուցվել է նախագահ Արմեն Սարգսյանին:

«Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովը վարչապետին է ներկայացնում եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ, որից հետո վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն:

 

 

 

 

 

 

 

 

 

Մինչ այս պահը Հանրապետության նախագահը բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առաջարկություն վարչապետից չի ստացել: Այս մասին Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղյակ է պահել նաև Ելենա Աղաջանովին՝ նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում»:

 

 

Կարդացեք նաև՝ «Մարդ ենք սպանել». Մհեր Ենոքյանի հարցաքննությունն ու Իոսիֆ Աղաջանովի դիակի հայտնաբերումը (18+). Զգուշացում՝ առկա են դաժան կադրեր

Եթե Մհեր Ենոքյանն անմեղ է, այդ դեպքում վարչապետը և նախագահը ի՞նչը պետք է ներեն՝ անմեղությո՞ւնը. Ելենա Աղաջանովա

10․000 դոլար Զարուհի Մեջլումյանին՝ Մհեր Ենոքյանի գործը վերաբացելու համար. Թեժ քննարկում համացանցում

«Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ պարգև տվեց Զարուհու անմնացորդ ՍԵՐԸ». ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее