▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ բթամտեք

Տաջիկստանի մայրաքաղաքում օրերս տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի ժամանակ էլ Հայաստանը  ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը:

Գագաթնաժողովին մասնակցում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Դա շատ կարևոր է, նախագահող խումբն ունի արտահերթ խոսքի իրավունք:

Օրինակ գագաթնաժողովից առաջ Ադրբեջանն անընդհատ սադրում էր իրավիճակը սահմանին: Նախագահող երկիրն իրավունք ունի լուծումներ պահանջել, քիչ թե շատ բարձրաձայնել խնդիրը, այլ ոչ թե գնալ ու խոսել»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Հարցին՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները սրվեն, ՀԱՊԿ անդամ երկրները օգնություն կտրամադրե՞ն Հայաստանին, Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց.

«Ես չեմ հավատում, որ Ղրղզստանը զորք կուղարկի, բայց կարելի է սպասել լուրջ օգնություն՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից: Զորախմբերով կօգնի միայն Ռուսաստանը, մնացածը կօգնեն վառելիքով, զինամթերքով, գումարով»:

Ինչ վերաբերում է խաղարար զորքերին, որոնք համաձայն շրջանառվող լուրերի՝ տեղակայվելու են Արցախում, ապա քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը Հայաստան չի մտցնի նրանց՝ մեկ պատճառով.կա Մինսկի խմբի ձևաչափ, որը բացառում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի մասնակցությունը.

«Եթե չեք մոռացել՝ հենց Սերժ Սարգսյանն  է ասել, եկեք ստեղծենք, այսինքն, սա ոչ թե Ռուսաստանի, այլ մեր իշխանության ցանկությունն է: Արդյունքւոմ ոչ մի երկիր չարձագանքեց, քանի որ ձեռնտու չէ նրանց: Մեր մեկնաբանները միշտ մոռանում են, որ Մինսկի խմբի համանախագահները 2001 թվականին իրենց վրա պարտականություն են վերցրել՝ առանց Իրանի հետ համաձայնելու որևէ քայլ չկատարել տարածաշրջանում: Իրանը դեմ է արտատարծաշրջանային զինված ուժերի ներկայությանը: Ձեզ թվում է՝ Ռուսաստանն անտեսելո՞ւ է, տո Ամերիկան չի կարող դա անտեսել: Ուստի, հակառակը պնդող բթամիտ մեկնաբանները թող բնակչությանը բթամտի տեղ չդնեն ու չշարունակեն բթամտել: Պարսկաստանի նման աղվես պետություն չկա աշխարհում»,-նշեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее