▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՛ դատեք.Պատգամավորները՝ Արա Աբրահամյանի հայտարարությունների մասին

ԱԺ պատգամավորներ Լևոն Մարտիրոսյանն ու Թևան Պողոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձան  Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն հիմնելու փաստին՝ ողջունելով այն.

«Պետք է հասնենք մի գիտակցության, որ այն, ինչ անհրաժեշտ է քաղաքական դաշտին, պետք է որոշի բնակչությունը: Եթե մեկը գա ու ասի, թե եկեք ֆաշիզմ քարոզենք,  կասեմ՝ ոչ, դա օրենքի խախտում է, բայց, եթե գալիս ու ասում է, որ երկրի բարեկեցությունն է ցանկանում, թող գա և անի: Եկեք դատավոր չլինենք: Կամ սովորում ենք լինել ժողովրդավար երկիր, կամ դատավորի կարգավիճակ ենք ստանձնում»,-ասաց Թևան Պողոսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում Արա Աբրահամյանի կողմից «Պուտինը միշտ ճիշտ է, «Ես ռուս եմ» արտահայտություններին,  ՀՀԿ-ական Լևոն Մարտիրոսյանը նկատեց.

«Ռուսաստանի դաշնության նախագահը մեր բարեկամ երկրի նախագահն է: Իսկ Արա Աբրահամյանը մեծ ներդրում ունի հայ-ռուսական հարաբերություններում: Իսկ մնացածն իր անձնական կարծիքն է, իրեն հարցրեք»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее