Կուտակայինի մասին օրենքի նախագծով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն օգտագործելով իր հանրահռչակ ճարպկությունը` փորձում է «խաբս» տալ հանրությանը: Այս մասին ԱԺ-ում ասաց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` վարչապետն այլ բան է ասում, նախարան` այլ:
«Մի հատ կողմնորոշվեք»,-կոչ արեց պատգամավորը:
«Երբ որ մենք, դուք որոշում ենք ընդունում, հանրությունը պետք է իմանա թե ինչ է նշանակում այդ օրենքը: իսկ մենք 2 ժամ խաչաձև հարցաքննությունների արդյունքում հազիվ կարողացանք հասկանալ, թե ինչ եք դուք ասում:
Ասում եք` գործատուն փոխանցի, չփոխանցի` իրեն դրա համար տուգանք չի հասնում: Պրոբլեմն այն է, որ գործատուն ոչ թե իր գումարն է փոխանցում, այլ` աշխատողի: Հիմա, եթե սշխատողն ասում է մի' փոխանցի, որովհետև ՍԴ որոշում կա, գործատուն ասում է` չէ պետք ա փոխանցեմ: Այդ դեպքում ի՞նչ է անում աշխատողը: Ըստ էության զրկվում է իր իրավունքը պաշտպանելու հնարավորությունից: Կառավարությունը` Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ փորձ է անում կառավարություն և ժողովուրդ բանավեճը տեղափոխել գործատու և աշխատող հարաբերություններով: Սա այլ կերպ, քան քաղաքական խաղ` դժվար է որակել»,-նշեց պատգամավորը: