Վերջապես մամուլում հստակ տեղեկատվություն հրապարակվեց "Կուտակային կենսաթոշակների մասին" կառավարության առաջարկած փոփոխությունների մասով։ Քանի որ այսօր գիշերվանից միառժամանակ բացակայելու եմ քաղաքից, կարևորում եմ մարդկանց հայտնելու իմ կարծիքը։ Այն նախնական է այնքանով, որքանով ճիշտ են մամուլում հրապարակած տվյալները։
Ըստ էության պետական աշխատողների մասով մնում է նախկին օրենքը։ Պարզապես "պարտադիր կուտակային վճար" բառերը փոխարինվում են "նպատակային սոցիալական վճար" բառերով։ Սահմանադրական դատարանի վճիռն անտեսվում է։ 2017թ հուլիսի 1-ից այս նույն փոփոխությունները կգործեն արդեն բոլորի նկատմամբ։ Այսպիսով, այս պահի դրությամբ պայքարը ոչնչի չի հասել։ 1. Հետաձգվել են մասնավոր հատվածում աշխատողների վճարները։ 2. Վճարումների չափը սահմանափակվել է 500000 դրամով։ 3.Վճարման բեռը ընկնում է երիտասարդների ուսերին (մինչդեռ մարդիկ հակված են խնայելու ավելի բարձր տարիքում)։ 4. Փողերը 45 տարով տանելու են (45 տարի հետո, կներեք կամ ...ը կսատկի կա ....տերը)։ 5. Հայաստանը զրկվում է զարգացման ռեսուրսներից։ Ցավալի է։ Մի հատ սրիկա քար էր քցել փոսը, իսկ մյուսները չեն կարողաինում կամ չեն ուզում այն հանել։