henaran.am-ի փոխանցմամբ` ԱԺ « Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի կարծում, որ ոլորտի կարգավորման որևէ կարիք կա: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում «Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: «Սա պանդորայի արկղի հետ խաղալու ինչ-որ առաջին քայլ է և շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել: Ընդհանրապես՝ պետք չէ կպնել այս ոլորտին, մանավանդ՝ համացանցին, որ ստիպում է ամբողջ միջազգային իրավունքի ողջ կոնցեպտը վերանայել»,-ասել է նա` հավելելով.
«Օրինակներ շատ կան, բայց հասկացեք, որ շատ վտանգավոր տեղ եք, սա չի մարսվելու, մենք մտնում ենք մի ոլորտ, որ վերահսկելն անհնար է: Պատկերացրեք՝ մի չինացի մեկնաբանություն է գրում կայքում չինարենով, որ ասենք Սարիբեկյան պատգամավորը գիժ է, հիմա ի՞նչ անենք, ընգնենք գտնենք էդ չինացո՞ւն… Աշխարհը փոխվել է, գլոբալ աշխարհ կա, էսօր չի կարելի»:
Ապա նա հորդորել է. «Հասկանում եմ՝ բոլորիս էլ վիրավորել կարող են, մի կարդացեք քոմենթները»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում