galatv.am-ը գրում է, որ այսօր կառավարության նիստից հետո, երբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փորձում էր որքան հնարավոր է արագ հեռանալ, ՀՀ կառավարության շենքի մոտ կանգնած քաղաքացիներից մեկը մոտեցավ նրան եւ հարցրեց, թե վաղվանից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, եւ ինչպե՞ս է ինքը վճարելու:
Քաղաքացու հիշյալ հարցին Երվանդ Զախարյանը ժպտալով այսպես պատասխանեց.«Մի կերպ պիտի մուծեք»: Քաղաքացին հարցրեց, թե ինչ է նշանակում՝ մի կերպ .«Ո՞նց թե մի կերպ, ի՛նքն է մուծելու իմ լույսը, դու՛ք եք մուծելու իմ լույսի փողը, շոր էլ, կոշիկ էլ չունենք, որ վաճառենք, սա է իմ հագուստը»,- արձագանքեց կինը: Քաղաքացին նաեւ նշեց, որ 27 հազար դրամ թոշակ է ստանում: Երվանդ Զախարյանը լսել այլեւս չցանկացավ: Նա արագ նստեց ծառայողական իր մեքենան եւ հեռացավ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: