ՀԱԿ անդամ Վարդան Հարությունյանը գրառում է արել ֆբ-յան իր էջում.
«Սիրելի ընկերներ, երկրորդ անգամ ինձ վրա հարձակումից հետո՝ մի փոքր տաքացած՝ մեղադրանքներ էի հնչեցրել նաև ՀՀ ոստիկանության հասցեին, սակայն գործի ընթացքը ցույց է տալիս, որ ոստիկանությունը արագ արձագանքեց իմ ահազանգին ու իր գործողությունները կատարեց պատշաճ ու պրոֆեսիոնալ։
Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ ՀՀ ոստիկանությանն ու ոստիկանապետ Վալերի Օսիպյանին։
Առաջնորդվենք՝ լավին լավ ասելու, իսկ վատը քննադատելու սկզբունքով»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը հունիսի 3-ին ծեծի է ենթարկվել ՀՅԴ-ականների կողմից: Թե ով է նրան ծեծել՝ հայտնի չէ, սակայն ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ անձամբ ինքն է ծեծել ՀԱԿ անդամին:


