Հոկտեմբերի 7-ին Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Ս.-ն բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 13:15-ի սահմաններում դպրոցի բակում մոտեցել է դպրոցի աշակերտ չհանդիսացող Արմեն Դ.-ին եւ ցանկացել ձեռքից բռնելով դպրոցի տարածքից դուրս հրավիրել:
Aravot.am-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով, դրան ի պատասխան, վերջինը ձեռքով մի քանի անգամ հրել է իրեն եւ հարվածել դեմքի շրջանին` պատճառելով մարմնական վնասվածք:
Հաղորդումը եւ ամփոփագիրը ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն։