|
Թարմացված․ ՆԳՆ-ի մամուլի խոսնակը հայտնում է. «Ինչպես արդեն հայտնել էինք, Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած 4-ամյա երեխան հայտնաբերվել է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ներկայացնեմ այս պահին հայտնի որոշ մանրամասներ։ |
|
Այսօր՝ հուլիսի 13-ին ժամը 13:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4 տարեկան երեխա է կորել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի ժամ է` շարունակվում են որոնողական աշխատանքները, որին միացել են առաջին իսկ պահից հանգստյան գոտու աշխատակիցները, մեծ թվով քաղաքացիներ, ովքեր ժամանել էին հանգստի գոտում իրենց հանգիստ անցկացնելու, բայց ներգրավված են երեխայի որոնողական աշխատանքներին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մայրը նշում էր, որ իրենք Արմավիրի մարզի բնակիչներ են և ընդամենը 5 րոպե է իր աղջկանից աչքը քաշել ու այլևս չի տեսել։ Հանգստյան գոտում կա նաև արհեստական լճակ, որի ջուրը արդեն իջեցվել է, այդտեղ չի հայտնաբերվել։ Հանգստյան գոտուն հարակից կա դեռ սովետական տարիներից հայտնի Արտաշատի Ստալինյան ջրանցքը, որտեղով ջրի հոսքն այս պահին նույնպես փորձում են դադարեցնել, որպեսզի այդ հատվածում նույնպես որոնողական աշխատանքներ կատարեն։ |


