▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միասնական արժույթի հարց դեռ չի քննարկվում. ԿԲ նախագահ

ԵԱՏՄ երկների ինտեգրացիոն գործընթացը իրենից ենթադրում է այս կամ այն ոլորտում հավասար և նույնանման պայմանների ստեղծում: Ինտեգրացիան իր մեջ ներառում է բազմաթիվ գործընթացներ, որոնցից մեկը միասնական արժույթին անցում կատարելն է, ինչպես եղել է օրինակ ԵՄ-ում:

Իհարկե ԵԱՏՄ-ի համար դեռ վաղ է խոսել միասնական արժույթի անցնելու մասին, բայց վերջերս Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր. «Եվրասիական տնտեսական միության միասնական արժույթի շուրջ աշխատանքները դժվարությամբ, բայց առաջ են գնում»: Իսկ Արթուր Ջավադյանն ավելի վաղ ասել էր, որ միասնական արժույթին անցնելու հարցը տասնամյակներ է պահանջում:

Առաջին հայացքից կարող է տպավորություն ստեղծվել, որ այս երկու հայտարարությունները հակասում են միմյանց, բայց եթե ուշադիր լինենք, Սլուցկին խոսում է միասնական հաշվարկային միավորի, այլ ոչ թե միասնական արժույթի մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ով մասնավորապես ասել էր.

«Նա միասնական արժույթի մասին չի խոսել, խոսել է հաշվարկային արժույթի մասին, որ հաշվարկներն իրականացվեն մեկ արժույթով: Դա կարող է լինել ԱՄՆ դոլարը, եվրոն կամ հաշվարկների այլ արժույթ: Միասնական արժույթը այլ է: «Եվրազ»-ը հաշվարկային միավոր է, որը վիճակագրության համար է օգտագործվելու: Արժույթ չի, հաշվարկային միավոր է: Սրա մասին է խոսքը»:

Հ.Գ.

ԵԱՏՄ-ում միասնական արժույթի անցնելու մասին քննարկումներ, ըստ պարոն Ջավադյանի, դեռևս չկան:

 

Անի Սանոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее