|
Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբովյանը նշեց. «Շատ տարօրինակ էր, երբ հաշվարկի ընթացքում թվեր էին հայտնում, բայց էջերի թարմացման արդյունքում թվերը նվազում էին։ Խոսքը բացարձակ թվերի մասին է, ոչ թե տոկոսներին։ Ինչպես հայտնի՝ ԲՀԿ-ն այս պահին վերահաշվարկի պրոցեսի մեջ է։ Մենք պահանջել ենք վերահաշվարկ, բոլոր այն տվյալների, որոնք հրապարակվել են, քանի որ շատ տարօրինակ պրոցեսներ էին ընթանում։ Շատ զարմանալի էր, որ վերջնարդյունքի ընթացքում պարզվեց, որ մեզ շատ քիչ ձայներ են պակասում»։ Աբովյանի խոսքով՝ 4 ընտրատատեղամասից արդեն 120 ձայն կրկին վերադարձել է իրենց։ «Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք լինում՝ դրանք տեխնիկական բնույթի չեն։ Այսինքն, ԱԺ-ում որոշ պրոցեսների ծավալման դեպքում՝ եթե 2 ընդդիմադիր ուժ լինի՝ պրոցեսները այլ բնութի կլինեն, իսկ եթե 3 ընդդիմադիր ուժ լինի՝ դրանք այլ բնույթ կկրեն»,- նշեց նա: *** ԲՀԿ-ին խորհրդարան մտնելու համար պետք է 50-60 ձայն, այս պահին վերահաշվարկ ենք պահանջել մի շարք ընտրատեղամասերում, հայտարարեց կուսակցության պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանը։ «Հաշվարկները տատանվում են 50-60-ի շրջակայքում»,-նշեց նա։ Արման Աբովյանն էլ հավելեց՝ ընտրատեղամասերից մեկում արձանագրության մեջ նշված է, որ ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, բայց վերջնական փաստաթղթում նշված է՝ 1 ձայն. «Հասկանո՞ւմ եք խայտառակության իրավիճակը»։ |
«Միայն 4 ընտրատեղամասի համեմատությամբ ԲՀԿ-ն 120 ձայն է հետ բերել». Արման Աբովյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


