▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միայն էշին են խոսքն ուղիղ ասում...

Արևմտյան ներդրումներն Հյասատանում՝ անհրաժեշտություն են:
Ու խոսքը բնավ էլ միայն տնտեսական զարգացման, նոր աշխատատեղերի մասին չէ:
Առկա է նաև խնդրի քաղաքական, քաղաքակրթական կողմը:
Արևմտյան ներդրումն ենթադրում է՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական նոր հարաբերությունների համակարգ, մրցակցություն, համակարգի բացվածություն:
Այսինքն, այն ամենն, ինչ խանգարում է հայրենի օլիգարխիային՝ նրա համար հարազատ դարձնելով ՙՙուրույն մենթալիտետով՚՚ ապրող եվրասիական տարածքը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ևս մեկ անգամ խոսել է Հայաստանի տնտեսության կենտրնացման մասին՝ դա համարելով մարտահրավեր:
Սա հերթական, սակայն համոզված եմ՝ վերջին ահազանգը չէ, որովհետև եթե չեղավ տնտեսության կենտրոնացում, օլիգարխացում, չի լինի մենաշնորհ նաև քաղաքական համակարգում:
Խնդրի այս կողմը Հեֆերնը դիվանագիտորեն շրջանցել է, բայց միայն էշին են խոսքն ուղիղ ասում...

 

Սուրեն Սուրենյանց

Տեսանյութը` galatv.am-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее