▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային հետախուզում չի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

Թարմացում․ Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ միջպետական հետախուզում է հայտարարվել. Asekose.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

«2025 թվականի նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով։

Դատարանը մերժել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի»,–ասացին դատախազությունից:

***

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ Միջազգային հետախուզում չի հայտարարվել, դատավորը մերժել է Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պետրոսյանը ամբողջությամբ մերժել է, հետեւաբար գեներալ-մայորի նկատմամբ միջազգային հետախուզում չի հայտարարվել։

«Իշխանության» տեղեկություններով՝ Խաչատուրովը այս պահին գտնվում է Մոսկվայում, եւ Հայաստան կարող է վերադառնալ միայն իր սեփական կամքով։ 

Այս պայմաններում մեղադրյալին միջազգային հետախուզում չի կարող հայտարարվել, սակայն վերջինս որպես մեղադրյալ պարտավորված է ինքնակամ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է դեռեւս 2021 թվականից քննվող քրեական գործից բոլորովին վերջերս մաս առանձնացված գործով, որով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասի, (այն է՝ կաշառք տալը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 549-րդ հոդվածի 3-րդ մասի (այն է՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում) հատկանիշներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее