«Միջազգային մամուլը, տարբեր երկրների լրատվամիջոցներ անդրադառնում են մեր շարժմանը»,-հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Մեզ չենք խաբելու, թե աշխարհը ցնցել ենք, բայց ոնց որ մի քիչ շարժվել են, դա լավ է։ Միջազգային կառույցները ձև են անում, թե չեն հասկանում՝ սա ինչի մասին է, բայց լավ էլ հասկանում են։ Միջազգային մամուլն ասում է ՝ այս շարժումը ձեռնոց է նետել Փաշինյան-Ալիև տանդեմին։ Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ եք բաժանում՝ ասելով Փաշինյան-Ալիև տանդեմ, դա մեկն է՝ Փաշիևն է, մեկ կոնցեպտ է։ Վիրավորելու համար չեմ ասում, կոնցեպտուալ ձևով եմ ներկայացնում, որովհետև այն, ինչ-որ այստեղ իշխանական քարոզչամեքենան խոսում է, անհասկանալի կերպով, նույնությամբ հնչում է նաև մեր թշնամիների քարոզչամեքենայի կողմից»,-ասաց Բագրատ Սրբազանը։ |
«Միջազգային մամուլն ասում է ՝ այս շարժումը ձեռնոց է նետել Փաշինյան-Ալիև տանդեմին»․ Բագրատ Սրբազան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet