▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչ օրս լրագրողները հանդուրժել են վիրավորանքները, մենք կոտրեցինք կարծրատիպը»․ Ջեբեջյան

Լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանն ու Անի Գևորգյանը դատարանում հաղթել են Փաշինյանի աջակիցներին, ովքեր իրենց հասցեին վիրավորանքներ էին հնչեցրել։
«Իմ ու Անի Գևորգյանի դեմ արշավ էր սկսվել վարչապետի՝ 2023թ հուլիսի 25-ի հայտնի աղմկահարույց ասուլիսից հետո։ Նրա աջակիցները չէին մարսել իրենց սիրելի վարչապետին ուղղած մեր հարցերը»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ խոսելով իր ու լրագրող Անի Գևորգյանի՝ Փաշինյանի աջակիցների դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին։ «Մինչ օրս դատական հայցեր չեն եղել, լրագրողները հանդուրժել են իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքները, զրպարտությունները, գլուխ չեն դրել նման գործընթաց սկսելու համար: Մենք որոշեցինք կոտրել այդ կարծրատիպը և նախադեպ ձևավորել մեդիա դաշտի համար, որովհետև այլևս անհանդուրժելի էին լրագրողների հանդեպ ոտնձգությունները»,-հավելեց Հռիփսիմե Ջեբեջյանը: «Մեզանից տևական ժամանակ է պահանջվել, որպեսզի կարողանանք նույնականացնել, թե ովքեր են, իրական օգտատերեր են, թե ֆեյքեր»,-ասաց Անի Գևորգյանը՝ խոսելով վիրավորական մեկնաբանություններ գրող օգտատերերի դեմ դատական հայցեր ներկայացնելու մասին։ Փաստաբան Շուշան Ավետիսյանը հայտնեց, որ ներկայացված 4 հայցերից երկուսը բավարարվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее