21-ամյա Սթեֆանի Թենիսը հաղթել է «Միսս Տիեզերք Հոլանդիա 2013» մրցույթում, որը հնարավորություն է տալիս նրան մասնակցելու «Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթին, տեղեկացնում է Examiner-ը: Սթեֆանին մրցույթի ընթացքում նշել է, որ հայկական և ամերիկյան արմատներ ունի:
«Թեև բոլորը կարծում են, թե հոլանդուհի եմ, սակայն ես հպարտ եմ, որ իմ մեջ տարբեր ազգերի արյուն է հոսում։ Հոլանդիայում ապրում ենք բազմամշակութային հասարակության մեջ, որտեղ մարդիկ հարգում և ընդունում են միմյանց», ասել է գեղեցկուհին: