▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միշտ հիշեք` քիչն է հաղթելու. մենք անելիք ունենք սեպտեմբերին». Բագրատ Սրբազան

«Միշտ հիշեք` քիչն է հաղթելու, քչից երբեք պետք չէ վախենալ: Բուժկենտրոնում շատը հիվանդներն են, բայց բժիշկներն են հաղթում` հիվանդությունները բուժելով: Որևէ հասարակության կյանքում չի եղել, որ բազմությունը լինի ինչ-որ բան անող, այլ այդ բազմության մեջի կորիզն է առաջնորդողը եղել: Քիչը հաղթող է, բայց այդ քիչը պիտի կամք, հավատամք, համառություն ունենա, իր արածների համար պատասխանատվություն ստանձնող լինի»,- երիտասարդների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը:

«Մենք անելիք ունենք դեռ սեպտեմբերին, ահագին, սրա մասին դեռ կխոսենք»,- հավելեց նա:

***

«Այս պահին հանրությանը համբերության և պատասխանատու մասնակցության հրավեր ունեմ: Դիտորդի կարգավիճակում չպետք է լինեն: Եթե կարծում եք, որ մեր կյանքը փոփոխության կարիք ունի, հետևապես դիտորդի կարգավիճակից պետք է դուրս գաք: Հրաշալի հանդիպումներ են տեղի ունենում, նույնիսկ` անսպասելի, հսկայական մարտավարություն է մշակվում»,- լրագրողների հետ զրույցում նշել է Բագրատ Սրբազանը:

***

«Պատերազմի մեջ ենք գտնվում մենք ամեն օր: Այն սպառնալիքները, որ գալիս են մեր գլխին ամեն օր, չէին գա, եթե խաղաղություն լիներ: Քո թշնամի երկրի ղեկավարը պայման չէր դնի` եթե Սահմանադրությունդ չփոխես, խաղաղություն չի լինի: Ուրեմն, մենք գտնվում ենք պատերազմի մեջ, ու հակառակորդ կողմից էլ պայմաններ են դրվում:

Հենց այս սահմանագծում կոչված հայրենահանձնությունը պատերազմի մեջ գտնվելու վկայություն է: Սա պատերազմ է: Քեզ անդադար ստիպելու են ուրիշ բան անել: Որովհետև բանակցություններ էլ գոյություն չունեն, կա հարկադրանք, կա թելադրանք, իսկ դա չդադարող պատերազմ է, որը երբեք ու երբեք չի բերելու խաղաղության:

...Իսկ մեր ասածը տևական ու գործուն խաղաղությունն է»:

***

«Ամբողջ մեր վերաանկախացման շրջանը, բոլոր վայրիվերումներով հանդերձ, իր գնահատականը պետք է ստանա այս մարդկանց ճամփելուց հետո, որպեսզի մենք մեղավորների հասարակությունից վերածվենք արդարների հասարակության։ Մեր երկիրը պետք է արդարանալու հնարավորություն տա բոլորին»,- ասաց Բագրատ Սրբազանը` բերելով ՀԱՀ-ի օրինակը, երբ Նելսոն Մանդելան ներեց սպիտակամորթներին: Սակայն հավելեց, որ մեր պարագան այլ է, ողբերգական հետևանքների պատճառ դարձած մարդիկ պետք է պատժվեն խստագույնս:

***

Բագրատ Սրբազանը՝ երիտասարդների հետ հանդիպմանը նշեց. «Մենք միասին մուտք ենք գործել երկրորդ շրջան, շատ կարևոր շրջան, հենց այս փոփոխությունները կրելու շրջան։

Ցանկանում էի, որ այս ընթացքի մեջ առաջինը ձեզ հանդիպեի։

Պետք է խնդրեմ, որ ձեր միջից խորհուրդ ձևավորվի, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մեծ համախմբում ապահովենք։

Ձեր օրինակը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով, ձեզնից ամեն մեկին պետք է տեսնեն և ասեն՝ ուզում եմ իր նման լինեմ, ես մինչև այսօր այսպես չեմ ապրել, հիմա ուզում եմ իր նման ապրել, որովհետև ինքը հաղթողի հոգեբանություն ունի, ճշմարտությանը հավատացող մարդ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее