▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միթե՞ պատրաստ ենք զոհաբերել նաեւ Հայաստանը. Լևոն Հայրապետյանի գործով «Սոբեսեդնիկ» -ի անդրադարձը

Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալված հայազգի գործարար և մեծ բարերար Լեւոն Հայրապետյանի գործով ակտիվորեն շարունակում է արձագանքել նաև միջազգային և ռուսական մամուլը:  Այս կապակցությամբ «Արցախպրես»-ը որոշ կրճատումներով ներկայացրել  է օրերս ռուսական «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթում Լ. Հայրապետյանի ձերբակալման պատճառների վերաբերյալ ծավալուն հոդվածը:   

 

 

4 պատճառկալանքից ազատելու համար

Բուն ձերբակալությունը իրականացվել է 2006-2009թթ. բաշկիրական նավթատարի սեփականաշնորհման մասին քրեական գործի շրջանակներում: Բայց այդ մասին` քիչ ավելի ուշ:

Դա չէ ներկայումս ամենագլխավորը:

Անհամեմատ ավելի կարեւոր է, որ որպես կասեցման միջոց դատարանը մինչեւ սեպտեմբերի 15-ը փակեց Լեւոն Հայրապետյանին ճաղերի հետեւում: Ներկայումս 65-ամյա գործարարը Մատրոսսկայա Տիշինայում է, թեեւ նա առնվազն չորս հիմնավորում ունի  բանտից ազատվելու համար: Առնվազն` ստորագրությամբ:

Բանն այն է, որ ՌԴ կառավարության 2011թ. հունվարի 14-ի թիվ 3 հրամանով հաստատված է «Ծանր հիվանդությունների ցանկը, որոնք խոչընդոտում են հանցագործություններում կասկածվողներին կամ մեղադրվողներին կալանքի տակ պահելուն»: Ահա ուրեմն, Հայրապետյանը ունի ճաղերի հետեւում նստելուն խոչընդոտող բնավ ոչ մեկ հիվանդություն: Նույնիսկ ոչ էլ երկու:

Նրա հիվանդությունները չորսն են:

Կարդում ենք թվարկումը III աստիճանի հիպերտենզիվ (հիպերտոնիկ) հիվանդություն`  արյան շրջանառության անբավարարությամբ:  Այդպիսին առկա է:

«Շաքարախտ» նույնպես ունի:

Բացի այդ նախկինում երկու ինսուլտ, որոնցից հետո մի ձեռքը գրեթե չի շարժվում: Սա էլ երեք:

Եվ ի լրումն այդ ամենի (ինչպես ասված է ցանկում) «չարորակ նորագոյացություններ, անկախ դրանց տեղայնացումից»: Արդեն մի քանի տարի շարունակ գործարարը պարբերաբար բուժման կուրս է անցնում ուռուցքաբանների մոտ` ենթարկվելով մի քանի վիրահատությունների:

Ի՞նչ է կատարվում այն պատերի ներսումորտեղ մահացավ Սերգեյ Մագնիտսկին

Դժվար թե նա կարողանա համանման բուժում ստանալ Մատրոսսկայա Տիշինայում: Այնտեղ մահվան հասցված իրավաբան Մագնիտսկու մասին լսել ենք, գիտենք: Ողջ աշխարհն արդեն գիտի: Այդպես էլ ներկայումս առանց որեւէ դատավճռի արդեն բանտախուց է նետվել ոչ թե ամուր առողջության տեր մարդը, որի մեղքը ոչ միայն դեռ ապացուցված չէ, այլեւ չի կարող ապացուցվել` մեղադրանքի անհեթեթության պատճառով:

Կասկածելի ցուցմունքներ       

Ընդհանրապես քրեական գործը հարուցվել է դեռեւս ապրիլի 28-ին, բայց ոչ թե Հայրապետյանի դեմ, այլ Բաշկիրիայի նախկին նախագահ Ուրալ Ռախիմովի որդու (ՌԴ Քր.օր.-ի 160 եւ 174 հոդվածներով. հանցավոր ճանապարհով ստացած դրամական միջոցների յուրացում եւ լվացում): Միայն թե կրտսեր Ռախիմովին ձերբակալել ոչ ոք, չգիտես ինչու, մտադիր չէ: Վերջին ժամանակներս նա նստած էր իր համար Վիեննայում, եւ մինչ օրս էլ նրան այնտեղ բավական լավ են կերակրում:

Իսկ Հայրապետյանին մեղադրում են նրանում, որ նա, թեեւ պետական սեփականություն չի յուրացրել, բայց այդուհանդերձ միջնորդ է եղել Ռախիմովի կողմից «Բաշնեֆտը» միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա» ԲՖԿ-ի կառույցներին վաճառելիս: Եվ նույնիսկ ստացել է դրա համար գործակալային ինչ-որ վարձատրություն (ինչը, ճիշտ է, օրենքով չի արգելվում): Միայն թե այդ մասին ցուցմունքները հետաքննությանը տվել է նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը: 2010 թվականին Իզմեստեւը դատապարտվեց ցմահ բանտարկության եւ կորցնելու բան արդեն չունի. նա տալիս է բոլորին եւ ամեն ինչ:

Բայց արժե՞ արդյոք այդչափ վստահել ահաբեկչության եւ բազմաթիվ պատվիրված սպանությունների կազմակերպման մեջ մեղավոր ճանաչված մարդու խոսքերին: Մարդու, որը ձերբակալվել է դեռեւս 2007 թվականին, բայց հանկարծ որոշել ցուցմունքներ տալ դրանից երկու տարի անց Ռախիմովի ու Եվտուշենկովի միջեւ կնքված գործարքի մասին:  Ի պատասխան այս թեմայի վերաբերյալ «Սոբեսեդնիկի» հարցին` փորձագետները միայն ծիծաղում էին:  

Ուրեմն ինչո՞ւ հենց Հայրապետյանը: Միայն այն պատճառով, որ Իզմեստեւը նրա հետ բարդ հարաբերություններո՞ւմ էր:

«Ինչպես թղթախաղում, քրեանկան գործում նույնպես կարեւոր է, թե ինչ խաղաքարտով մտնես ով է լինելու գործով առաջին մեղադրյալը»,- ինտերնետում գրել է ՅՈՒԿՕՍ-ի իրավական վարչության նախկին ղեկավար Դմիտրի Գոլոլոբովը, որն այսօր ապրում է արտասահմանում: Հայրապետյանը մի կարեւոր հատկանիշ ունի ծավալուն ռեյդերական գործով մեղադրյալ լինելու համար նա բավականաչափ կարեւոր կերպար է, որպեսզի բոլորը հասկանան «Բաշնեֆտի» նկատմամբ վերահսկողություն ստանալ ցանկացող մարդկանց մտադրությունների լրջությունը:

Շրջանցելով Պուտինին

Ուրեմն ամեն ինչում մեղավոր է նավթային վերաբաշխո՞ւմը:

՞վ է կանգնած դրա հետեւում: Որոշակի բան ասել այստեղ անհնար է, զգուշորեն մեկնաբանեց մեզ համար Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը: Բայց իրադարձությունների զարգացման նման սցենարում անուղղակիորեն նշմարվում է Իգոր Սեչինի ղեկավարած «Ռոսնեֆտի» շահագրգռվածությունը: Այս ընկերությունը վաղուց արդեն սեւեռուն ուշադրություն է դրսեւորում  «Բաշնեֆտի» նկատմամբ, քանի որ իր պահուստային բազայի ընդարձակման կարիք ունի:

-Դրանք իրոք պարզապես փողոցային ռեյդերներ չեն: Սա ընդհանրապես չափազանց տպավորիչ պատմություն է,- պարզաբանեց «Սոբեսեդնիկին» Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը:

 -Հարուցվել է քրեական գործ, որով արդեն հարցաքննության են կանչել միլիարդատեր Եվտուշենկովին: Միաժամանակ օգոստոսի սկզբին նշանակված է դատավարություն, որով ինչ-որ տատիկ ուզում է խլել «Բաշնեֆտի» Տրեբսի եւ Տիտովի անվան հանքավայրերի մշակման արտոնագիրը: Այնքան էլ նման չէ զուգադիպության: Իսկ նման մասշտաբային սխեմաներ իրականացնել մեզանում ի զորու է միայն մեկ մարդ` Իգոր Իվանովիչ Սեչինը: Ասենք, «Բաշնեֆտի» նկատմամբ ուրիշ հավակնորդներ էլ պարզապես չկան: Ռոսնեֆտը ուզում է յուրացնել ընկերության ռեսուրսները, իսկ Լեւոն Հայրապետյանին ձերբակալեցին պարզապես ուժի ցուցադրության համար:

Իգոր Սեչինի ձեռքերը մինչեւ արմունկները նաֆթի մեջ են

Միայն թե, ըստ Սիմոնովի տրամադրած տեղեկատվության, այդ ամենը, ի տարբերություն «ՅՈՒԿՕՍ-ի գործի» արվում է արդեն ոչ թե Պուտինի թույլտվությամբ, այլ նախագահի թիկունքում:

-Գտնում եմ, որ պատահական չէ «Բաշնեֆտի» դեմ գրոհի համար ընտրվել հենց այն պահը, երբ Պուտինի ուշադրությունը շեղված է արտաքին կոնյունկտուրայով: Ինքը` նախագահը, այս բախման մեջ շահագրգռված չէ: Եվ բնավ ոչ այն պատճառով, թե կարեկցում է Եվտուշենկովին կամ էլի ինչ-որ մեկին:  Պարզապես այս իրավիճակը կարող է ունենալ հեռուն գնացող հետեւանքներ` երկրի համար բնավ ոչ հաճելի:

Պիկետներ Երեւանում  

«Բաշնեֆտի» գործը` իսկապես կարող է մթագնել «ՅՈՒԿՕՍ-ի գործը»:  Այնտեղ Սեչինը գործ ուներ ելցինյան հին էլիտայի հետ, իսկ այստեղ փորձում են ճանկել մի բիզնես, որը վաղուց եւ հաջողությամբ ներկառուցվել է պուտինյան հորիզոնականի եւ ուղղաձիգի մեջ: Բնավ նրա համար չէ Պուտինը կառուցել այս համակարգը, որ Սեչինը փլուզի այն: Եվ տնտեսությանը դա նույնպես ուրախություն չի պատճառի: Էլ ո՞վ պիտի այստեղ արտադրություն զարգացնի, եթե միշտ վտանգ կա, թե կգա քեռի Իգորը եւ ամեն ինչ կխլի:

Նոր «Մագնիտսկու գործն» էլ Կրեմլում դժվար թե որեւէ մեկի սրտով լինի: Հին գործի հետ կապված պատժամիջոցներից դեռ գլուխ չեն հանել: Եվ ահա հիվանդությունների մի ամբողջ փնջով մարդուն առանց դատավճռի փակում են ճաղերի հետեւում, չմտածելով, թե ինչով դա կավարտվի:

 

Ի լրումն ամենի, Ռուսաստանի դեսպանատան առջեւ արդեն բողոքի ցույցեր են անցկացվում Երեւանում, որտեղ հուզումներ են հասունանում: Մենք արդեն կորցրել ենք Վրաստանը, հեռացել Մինսկից, պատերազմի մեջ ներքաշվել Ուկրաինայում: Միթե՞ պատրաստ ենք զոհաբերել նաեւ Հայաստանը: Անդրկովկասում Ռուսաստանի վաղեմի եւ միակ հավատարիմ դաշնակցին: Եթե մեզ այնտեղ դեռ հարգում են, ապա բնավ ոչ Սեչինի, այլ այնպիսի մարդկանց շնորհիվ, ինչպիսին ձերբակալված Լեւոն Հայրապետյանն է:

Պավել ՄեդվեդեւՅՈՒԿՕՍ-ի գործով Հաագայի դատարանի վճիռը կկրկնի Noga ընկերության հետ կապված Ռուսաստանի սկանդալը

Հիվանդանոց, դպրոց, գործարան, ռազմական ուսումնարան, վանք, ինչ-որ բան գործարարը Ղարաբաղում վերանորոգել է իր միջոցներով, ինչ-որ բան` կառուցել: 2008 թվականին հենց նա կազմակերպեց գրեթե 700 զույգերի հայկական մեծ հարսանիքը, յուրաքանչյուրին նվիրելով 2000 դոլար եւ կով:

-Նա մեզ համար այնքան բան է արել, որ կարճ ժամանակում չես էլ պատմի,- հառաչում են Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում եւ տեղնուտեղն էլ զգուշորեն հարցնում,- իսկ ո՞նց է այնտեղ նրա առողջությունը:

Ի՞նչ պատասխանես… Շաքարախտը շաքար չէ, այն էլ հիպերտոնիայի, ինսուլտի եւ ուռուցքաբանության հետ մեկտեղ: Մնում է միայն հուսալ, որ ամեն ինչ լավ կավարտվի, քանզի Մագնիտսկու կամ ՅՈՒԿՕՍ-ի նոր  «գործեր» Ռուսաստանում ոչ մեկին պետք չեն:

Օլեգ Ռոլդուգին 

 

Սկզբնաղբյուր` artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее