▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոլ, խնամություն, կուսակցություն...

 

Խաչատուր Սուքիասյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սկսել է ակտիվություն դրսևորել:
Սերժ Սարգսյանի մոտ ելումուտից ու Սաշիկ Սարգսյանի հետ ընկերության փորձերից հետո՝ շուտով Խաչատուր Սուքիասյանն ակտիվության առաջին քայլը կանի, սակայն՝ առայժմ ոչ քաղաքական ենթատեքստով, այլ՝ տնտեսական:
Սուքիասյաններին պատկանող «Ռոսիա մոլի» բացմանն անձամբ Սերժ Սարգսյանը կմասնակցի ու նույնիսկ , ասում եմ, կարմիր ժապավենն էլ կկտրի:
Հայաստանյան քաղաքականության առանձնահատկություններից մեկը՝ «քաղաքական խնամիությունն» է. նման դեպքերից ամենավառ օրինակը՝ Հովիկ Աբրահամյան-Գագիկ Ծառուկյան խնամիական զույգն է:
Արդեն տևական ժամանակ է ասեկոսեներ են շրջանառվում, որ Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է որդուն ամուսնացնել Գագիկ Ծառուկյանի գեղեցկուհի դստեր հետ: Ասում են, որ ընկերություն են անում ոչ միայն երիտասարդներն, այլև՝ արդեն ընտանիքներով:
Հատկանշական է, որ Խաչատուր Սուքիասյանը ոչ թե հերքում է այս լուրերն, այլ ամեն կերպ փորձում է դրանք «հանել շրջանառությունից»: Երեկ էլ կայքերից մեկն էր նման լուր դրել՝ «2 հայտնի ընտանիք հնարավոր է խնամիանան» վերնագրով:
Այսօր որքան փնտրեցի այդ նյութը՝ գտնել չկարողացա:
Ինչևէ... Հիշեցնեմ, որ Խաչատուր Սուքիասյանի դուստրն էլ ամուսնացած է Գագիկ Ջհանգիրյանի որդու հետ:
Դե իսկ հիմա ամենահետաքրքիրը. մինչ ոմանք կարծում են, որ Խաչատուր Սուքիասյանը մաս է կազմելու Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն, ըստ ասեկոսեների, հայտնի գործարարը նպատակադրվել է անձամբ ստեղծել կուսակցություն ու, ասում են, այդ ցանկության մասին արդեն տեղեկացրել է Սերժ Սարգսյանին:
Բաղրամյանի 26-ի պատասխանը դեռևս անհայտ է...
Հեղինակ՝
Ա. Գրիգորյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее