Երեկ Երևանում մոմերով երթ է տեղի ունեցել ՝ Շարլ Ազնավուրի հրապարակից դեպի կեցավայր…
Իսկ այսօր, Էջմիածնի Մայր Տաճարում տեղի է ունեցել Շարլ Ազնավուրի հիշատակին նվիրված պատարագ:

Աշխարհահռչակ շանսոնյեին այսօր հուղարկավորեցին ծնողների ու որդու կողքին՝ Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆոր Լ'Ամորի համայնքում, որտեղ նաև նրա տներից մեկն էր գտնվում։ Այդ համայնքում՝ 12-րդ դարի վանքի տարածքում կառուցված է Ազնավուրներին պատկանող ոչ մեծ ընտանեկան դամբարան:
Տեսանյութերը՝ ՀՀ Կառավարության ֆեյսբուքյան էջից


