Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում ինքնագնաց շարժասանդուղքը բախվել է Nordwind ավիաընկերության օդանավին: Այս մասն հայտնում է Lenta.ru-ն:

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Boeing 737 օդանավը պատրաստվել է թռչել Երևան: Ուղևորներին Երևան ուղարկելու են այլ օդանավով, չվերթը կհետաձգվի մոտ 1,5 ժամով:
Տուժածների մասին չի հայտնվում:
Միջադեպի մասին տեղեկատվությունը հաստատում է նաև «112» telegram-ալիքը:
Վերջին շաբաթվա ընթացքում սա երկրորդ միջադեպն է Մոսկվա-Երևան չվերթնը սպասարկող Nordwind ավիաընկերության հետ: Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ուղևորներին ստիպված անհապաղ տարհանել էին օդանավից լ փչովի աստիճաններով՝ ծխի ազդանշանի միացման պատճառով:


