▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան նախազգուշացրել է Անկարային «աղետալի հետևանքների» մասին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը Թուրքիայի ռազմական ատաշեին խիստ նկատողություն է հայտնել` ներկայացնելով, որ Էգեյան ծովում ռուսական պարեկային նավի և թուրքական ձկնորսական նավի միջև տեղի ունեցած միջադեպի հնարավոր հետևանքները:

РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին տեղեկացրել են ՌԴ ՊՆ տեղեկատվության և մամլո ծառայության վարչությունից:

«Թուրք ռազմական դիվանագետին խստորեն ներկայացվել են հնարավոր աղետալի հետևանքները, որոնց կարող են հանգեցնել պաշտոնական Անկարայի անմիտ գործողությունները Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրենց առաքելությունն իրագործող ռուս զինվորականների նկատմամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Էգեյան ծովում գտնվող ռուսական «Սմետլիվիյ» պարեկային նավի անձնակազմընախազգուշական կրակ է բացել թուրքական ձկնորսական նավի ուղղությամբ, որը մոտենալիս է եղել ռուսական նավին՝ չպատասխանելով անձնակազմի զգուշացումներին: Միջադեպի հետ կապված էլ ՌԴ ՊՆ-ն բացատրությունների համար կանչել էր Թուրքիայի ռազմական ատաշեին:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее