ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի գլխավոր հրապարակում՝ Կրեմլի հարևանությամբ, «ամենաէժան» օբյեկտը գնահատվում է 60 մլն դոլար, իսկ ամենաթանկ նախագծերի արժեքը գերազանցում է 1 մլրդ դոլարը։ Թերթ.am-ի փոխանցմամբ`Forbes-ը հրապարակել է առասպելական եկամուտների տեր մարդկանց ցանկը: Ամսագիրն ընտրել է ամենախոշոր օբյեկտները, որոնք գտնվում են Կրեմլից 1 կմ հեռավորության վրա և իրենց սեփականատերերին բերում են հսկայական գումարներ։ Ըստ այդմ՝ ընտրված 19 օբյեկտների թվում է նաև հայազգի գործարար Գագիկ Ադիբեկյանի անշարժ գույքը։ «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնը, որտեղ տեղակայված է «Տրոյկա Դիալոգ» ընկերության գրասենյակը, Գագիկ Ադիբեկյանը սկսել էր կառուցել դեռևս 1990-ական թվականներին և աստիճանաբար այն 6 000 քմ-ից դարձրել 46 000 քմ։ Կրեմլի հարևանությամբ անշարժ գույքեր ունեն Ռոման Աբրամովիչը, Սուլեյման Քերիմովը, Արկադի Ռոտենբերգը, Դմիտրի Ռիբոլովլյովը, Ալեքսանդր Զանադվորովը, այլք։
Մոսկվայի ամենախոշոր օբյեկտներից մեկը հայազգի Գագիկ Ադիբեկյանինն է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet