▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում այրվել է Տաշիր ընկերության կառուցապատած շենքերից մեկը. զոհվել է 10 հոգի

Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող շենքում` «Газойл Сити» բնակելի համալիրի ստորգետնյա ավոկայանատեղիում, շաբաթ առավոտյան բռնկված հրդեհի արդյունքում մահացել է 10 հոգի, ովքեր  միգրանտներ էին ու շինարարական աշխատանքներ էին իրականացնում շենքի վրա։

Հրդեհի մակերեսը կազմել է 500քմ։

Յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։

Շենքի կառուցապատողը «Ташир» խմբի ընկերություններից մեկն է, և որ շենքը շահագործման է հանձնվել 2012-ի ամռանը։

Նաև նշվում է, որ զոհվածները «Ташир» խմբի ընկերությունների աշխատակիցներ չեն եղել և շենքում ապօրինի են գտնվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее