Մոսկվայի ոստիկանության Արագ արձագանքման հատուկ բաժինը քաղաքի ռեստորաններից մեկում ձերբակալել է հանցավոր աշխարհի հինգ «օրենքով գողերի», այդ թվում՝ հայազգի Արմեն Առաքելյանին և Սուրեն Ավետիսյանին, ովքեր առավել հայտնի են «Սուրենչիկ» և «Արտյոմ Լիպեցկի» մականուններով:
INTERFAX-ի փոխանցմամբ՝ նրանք ձերբակալվել են թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթերի օգտագործման մեղադրանքով:
Նաև նշվում է, որ հանցավոր աշխարհի վերոհիշյալ հինգ ներկայացուցիչները զբաղվել են դեղերի իրացմամբ: