Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում մեկ երիտասարդ զոհվել է, իսկ մյուսը վիրավորվել: Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և ճանապարհային աշխատանքներ իրականացնող բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է 5 ճանապարհային աշխատողներին նրանում, որ վերջիններս եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել բանվորների ուղղությամբ:
Ականատեսները վկայում են, որ բանվորները արդեն իսկ վերջացրել էին իրենց աշխատանքը և ողջ տեխնիկան անջատված էր: Վարորդը մոտենալով կրակ է բացել անզեն բանվորների ուղղությամբ, մեղադրելով նրանց ավտոմեքենան վնասելու փաստով: Արդյունքում 31-ամյա բանվոր Գ.Մակարյանը վիրավորվել է ազդրից, նրան տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, իսկ երկրորդ երիտասարդը՝ 32-ամյա Ն. Աթանյանը վիրավորվել է որովայնի հատվածում, մինչ շտապօգնության գալը նա տեղում մահացել է:
Երկու երիտասարդներն էլ Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից են, նրանք վաղուց տեղափոխվել են ապրելու Ռուսաստանի Դաշնության Բելորեչենսկ քաղաք: Թեկուզ մարդասպանը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն օրինապահ մարմինները տեղեկացնում են, որ նրա ինքնությունը հաստատվել է և նրա ձերբակալումը ժամանակի հարց է: Վերջինիս նկատմամբ երեք հոդվածներով հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն», «Երկու կամ ավելի անձանց մահափորձ», «Ապօրինի հրազեն ձեռք բերել, տեղափոխել, վաճառել, պահել, փոխադրել կամ կրել»: