▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ ՀՀ դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ցույց

Մոսկվայում Փաշինյանին դիմավորել են Հայաստանի դեսպանատան դիմաց կազմակերպված բողոքի ցույցով։ Հավաքվել էին մոտ 300 մասնակիցներ, այդ թվում՝ հոգևորականներ և հասարակական ակտիվիստներ։ Life.ru-ի թղթակցի հաղորդմամբ՝ մասնակիցները դատապարտել են քահանաների և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունները՝ դրանք անվանելով հակասահմանադրական և պառակտիչ։

Բողոքի ակցիայի մասնակիցները կոչ են արել պաշտպանել Հայ առաքելական եկեղեցուն և իրենց պահանջները արտահայտել են խնդրագրում, որը նրանք մտադիր են հանձնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանին: Նշվում է, որ բողոքի ակցիան կազմակերպել էր «Նոյի ժառանգները» հասարակական շարժումը:

Դիտեք նաև՝ 

Մենք պետք է ամուր կանգնենք մեր եկեղեցու, Մայր աթոռի և ազգընտիր կաթողիկոսի կողքին. Տեր Քերովբե քահանա Բարսեղյան

Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ակցիայի  ժամանակ Տեր Քերովբե քահանա Բարսեղյանն ասաց, որ այս ակցիայով ուզում են աշխարհի ուշադրությունը հրավիրել այն անօրինություններին, հակասահմանադրական քայլերին, որ կատարվում են ՀՀ–ում։ 

«Այսօր իշխանությունները փորձում են խառնվել եկեղեցու գործերին` վախի մթնոլորտ ստեղծելով փորձում են ծնկի բերել հայ հոգևորականին և հիմնահատակ ավելել հայոց եկեղեցին։ Բայց չպիտի ստացվի, որովհետև հայ եկեղեցին դարեր շարունակ անցնելով փորձությունների միջով` պահել է իր միասնությունը և եղել է երաշխավորը հայի գոյության»,–ասաց նա։

Նշենք, որ Հայաստանի վարչապետի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մոսկվայում։ Ավելի վաղ ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել փակ օդային տարածքի պատճառով և ուղղություն էր վերցրել դեպի այլընտրանքային օդանավակայան։

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее