Համացանցում և ոչ միայն՝ շարունակում ենք քննարկել մարտի 8-յան տարօրինակ գներն ու «անմարդկային» առաջարկները՝ Հայաստանում։
Asekose.am-ին զանգահարած ընթերցողներից մեկը պատմել է, թե ինչպես են Պուշկինի փողոցի վրա գործող «Սիրելիս» անունով ռեստորանի մուտքի մոտ իրեն ու ընկերուհուն ասել, որ մուտքը միայն նրանց համար է , ովքեր յուրաքանչյուր անձի համար իրենց մենյուից կկատարեն նվազագույնը 20.000 դրամի պատվեր։
«Ես, իհարկե, գումար ունեի, բայց զայրացա ռեստորանի այդ «սանձարձակ» առաջարկից և ուզում էի մի երկու խոսք ասել սեփականատիրոջը կամ նրան, ով այդ կանոնն է սահմանել մարտի ութին իրենց այցելուների համար։ Սեփականատերը, կարծեմ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ընտանիքն է, որ նույն փողոցի վրա նամն թանկ այլ ռեստորաններ էլ ունի․․․Բայց ավելի հարցս ուզում եմ ուղել պատկան ատյաններին․ հասկանալի է, որ մասնավոր բիզնես է, սակայն որևէ վերահսկողություն՝ գնային, այսպես կոչված, քաղաքականության հանդեպ չպե՞տք է իրականացնել․․․Չնայած՝ ու՞մ, ի՞նչ եմ հարցնում»,-հուսահատ նշում էր մեզ զանգահարած ընթերցողը։
Հիշեցնենք, որ երեկ էլ համացանցում մարդիկ զարմացած ու զայրացած քննարկում էին երևանյան ծաղկի սրահներից մեկի՝ ինչպես նրանք էին նշում՝ «Էնի Ռոուզի» առաջարկած փնջերի գները։
Տեսանյութը դիտեք ստորև՝