Galatv.am-ը գրում է. Ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները «միմյանց փոխանցում տալով» տեղեկություններ տարածեցին, որ սահմանագծի երկայնքով Ադրբեջանը օդուժ է կենտրոնացրել, օդ են բարձրացրել մարտական կործանիչներ, եւ բացի այդ, դեպի Թովուզի շրջան է ուղեւորվում ծանր զրահատեխնիկայի մեծ խմբաքանակ: Հաղորդվում է նաեւ, որ հրետակոծվում են հայկական դիրքերը:
Այս տեղեկությունների մասին ԳԱԼԱ-ն մեկնաբանություն է խնդրել ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանից:
Մեր այն հարցին, թե որքանո՞վ են հավաստի տեղեկություններն այն մասին, որ հակառակորդը օդ է բարձրացրել մարտական կործանիչներ, նախարարը պատասխանեց.
«Որ բերեն, մենք էլ կունենանք դրանցից, իսկ ավելի պարզ՝ որ բերեն / ի նկատի ունի մարտական կործանիչները՝Ք. Մ/ լավ կլինի, մենք էլ կունենանք դրանցից»:
ԼՂՀ ՊՆ-ի խոսքերով՝պաշտպանական զորքերը միշտ կազմ ու պատարստ են եւ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. «Սահմանը հսկվում է, օդն էլ, ջուրն էլ վերահսկողության տակ է, ամեն ինչ նորմալ է»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում