▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրմռալով կհեռանան իրագործողները. ԱԺ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության Գյումրեցի պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Երբ համաքաղաքացիներիդ անբարո արարքի համար ինքդ քեզ վատ ես զգում։


Երբ անձամբ Վարչապետի ուշադրության կենտրոնում է Գյումրին, երբ նկատելի են օր-օրի փոփոխությունները մեր քաղաքում, երբ քաղաքով քայլելիս մարդկանց դեմքին ժպիտ ես նկատում, երբ երբեք զբոսաշրջիկների այսպիսի հոսք չի նկատվել Գյումրիում...
Վստահ եմ, որ իսկական Գյումրեցիներին կհանդիպեն և մռմռալով կհեռան այդ մտքի և իրագործման հեղինակները։

Կներեք, բայց այլ խոսք չգտա ասելու։
#թոկիցփախածները»

Լրագրող, արևելագետ Բորիս Մուրազին էլ  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա շատ-շատ վատ է։ Փաշինյանի արձանը տեղադրելու չափ ու դրանից էլ ավելի զզվելի քայլ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее