Մշակույթի նախարարությունը հերթական բարբարոսությունն է իրագործում հայոց մշակույթի նկատմամբ:
Օրերս, Գառնու հեթանոսական տաճարի տարածքն էր տրվել ինչ որ մեկին վարձակալությամբ, ուր միջոցառում են անցկացրել` փակելով տաճարի մուտքը այցելուների և զբոսաշրջիկների առաջ:
Հիմա էլ Զվարթնոցի տաճարն են ռուսները գրավել, այնտեղ ինչ որ անհասկանալի կառույցներ են սարքում` ինչ որ միջոցառման համար:
Դե վճարել են, վարձակալել, օգտվելով հանգամանքից, որ ոլորտի պատասխանատուները լափելու անհագուրտ ախորժակ ունեն և ամեն ինչից` անգամ սրբավայրերից գումար վաստակելու մորմոքով են տարված:
Մինչև ե՞րբ պիտի ոլորտի անհայրենիք ու սրբություն չճանաչող այդ ստորներն անպատիժ մնան: Մի՞թե ամեն ինչ մեր երկրում վաճառքի ենթակա է:
Պատկերացրեք, որևէ հայ փորձի վարձակալել ռուսաստանյան որևէ հուշարձան, տաճար, կամ, ասենք` Փարիզի Աստվածամոր տաճարը:
Դուք չունեք սրբություն, ձեր միակ սրբությունը փողն է, ստորաքարշ քծնվողներ, ինչու՞ եք մեր ազգային արժեքները պղծում` հագուրդ տալու համար լափելու ձեր անհագուրդ մոլուցքին:
Մինչև ե՞րբ պիտի այսպես շարունակվի: