«Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արման Իսկանդարյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, թե ինչպես են անհայտ անձինք ներխուժել ՀՈԱԿ-ի վարչական շենք։
«Նոյեմբերի 22-իին, գիշերվա ժամը 3-ի ու 5-ի սահմաններում ներխուժել են «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի վարչական շենք, բացել են սեյֆը, ոչինչ չհայտնաբերելով հեռացել են: Դեպքը քննում է ոստիկանությունը»,-գրել է Արման Իսկանդարյանը: