▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՄԽ համանախագահները հայտարարել են մինչև տարեվերջ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համաձայնել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակել նախագահական հաջորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Երկու երկրների նախագահների հանդիպումն ակնկալվում է մինչև տարեվերջ:

 

Այս մասին նշվում է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեր Անդրիուի (Ֆրանսիա), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի` Նյու Յորքում սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ առանձին-առանձին և նախարարների հետ միացյալ հանդիպումներից հետո տարածված հայտարարության մեջ: Հանդիպումներն անցկացվել են միջազգային սահմանին և շփման գծում լարվածության թուլացման անհետաձգելի միջոցների ձեռնարկման անհրաժեշտությամբ` նպատակ ունենալով շարունակել  տևական լուծման հասնելու բանակցությունները, իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ:

 

«Համանախագահները կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ընդունել հրադադարի խախտումների հետաքննության` ԵԱՀԿ առաջարկած մեխանիզմը: Առանց այդպիսի մեխանիզմի կողմերը կշարունակեն միմյանց մեղադրել շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին մահացու հարվածներ հասցնելու մեջ: Հայաստանը համաձայնել է քննարկել մեխանիզմի մանրամասները. մենք կոչ են անում Ադրբեջանին անել նույնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է հայտարարության մեջ: 

 

Համանախագահները խիստ տոնով դատապարտել են հրետանու կիրառումը, որը վերջին օրերին լուրջ վնասներ ու կորուստներ է պատճառել` ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին: Բռնությունների ուժգնացումը հայերի ու ադրբեջանցիների, նաև բանակցությունների շահերից չի բխում: 

 

Համանախագահները խրախուսել են կողմերին իրականացնել մարդ-մարդ շփումներին նպաստող ծրագրեր և կառուցել վստահություն հասարակությունների միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее