vivaronews.am-ը գրում է. Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան պաշտոնական էջի անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է «Լեսթերի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հայ կիսապաշտպանը հավաքել է ձայների ճնշող մեծամասնությունը (83%)՝ առաջ անցնելով լավագույնի կոչմանը հավակնող մյուս 2 խաղացողներից՝ Խուան Մատայից և Անտոնիո Վալենսիայից:
Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաներն» Անգլիայի գործող չեմպիոնին պարտության մատնեցին 3-0 հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: