Iravunk.com-ը գրում է. Փաստորեն այն, որ ՀՀԿ խմբակցության կապանցի պատգամավոր Արմեն Սերյոժաեվիչ Կարապետյանը, իր հայրենի մարզում հայտնի է, որպես«ուտող-ուրացող» համապատասխանում է իրականությանը: Ինչեւէ մենք չէինք անրադառնա պարոն Կարապետյանին, ով խորհրդարանում աչքի է ընկնում բացառապես պասիվություամբ եւ միջանցքներում միայն այս ու այն կողմ է անում, եւ եթե չկարդայինք պատգամավորի հարցազրույցներից մեկը, որտեղ նա Սյունիքի նախկին մարզպետի արածները ուրանալու հաշվին ջանք չի խնայում բարձրանալ հայր եւ որդի Հակոբյանների աչքին: Վերոնշյալի հետ կապված փորձեցինք զրուցել պարոն Կարապետյանի հետ, եւ հետաքրքրվել ինչով է պայմանավորված նրա բացասական վերաբերմունքը Սուրիկ Խաչատրյանի վերաբերյալ, սակայն վերջինս հարցը լսելուն պես անակնկալի գալով ասաց.
- Ես Խաչատրյանին նորմալ եմ վերաբերում, հիմա արձակուրդում եմ չեմ կարող խոսել, գամ խորհրդարան Ձեր բոլոր հարցերին խոստանում եմ կպատասխանեմ: Հիմա պարզապես վերցրեցի հեռախոսը, բայց եթե նորից զանգեք իմ օգնականը կվերցնի ու խորհուրդ չէի տա իր հետ խոսել, կարող ա Ձեզ կոպտի, մի քիչ ծալը պակաս ա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում