▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նա դա արել է, ինչպես պայմանավորվել էր Բաքվի, եվրոպացիների ու Անկարայի հետ»

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․

«ՀՀ վարչապետը Արցախը համարում է Ադրբեջանի մաս և ճանաչում նրա տարածքային ամբողջականությունը:
Եթե Երևանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ապա նշանակում է, որ ընդունում է, որ Բաքուն Արցախի տարածքում ունի գործունեություն ծավալելու բոլոր հիմքերը. ամեն տիպի գործունեություն:
Հետո, Երևանը միջազգային հանրությանը կոչերով, իսկ ՌԴ խաղաղապահներին՝ կոնկրետ հացադրումներով, սկսում է մեղադրել մի բանում, որի կանաչ լույսը հենց ինքն է վառել:
Ի դեպ, Արցախցիների հնարավոր ցեղասպանվելու պատասխանատվությունն էլ է այս կերպ գցում նրանց գրպանը:
Ամեն բան պարզ ու հստակ է: Ի դեպ, էդ որ հղում են անում նոյեմբերի 9-ի փաստաթղթի վրա, էնտեղ կա՞ր դրույթ, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում:
Իսկ քանի որ նա դա արել է, ինչպես պայմանավորվել էր Բաքվի, եվրոպացիների/ամերիկացիների ու Անկարայի հետ, ուրեմն պայման է ստեղծել, որ Բաքուն առաջիկայում Մոսկվային հարց տա, թե խաղաղապահները ի՞նչ գործ ունեն իր սուվերեն տարածքում, հատկապես, եթե հայկական կողմը ընդունել է տարածքի նկատմամբ ադրբեջանական սուվերենիտետը:
Սա է իրականությունը, մնացյալը քամի է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее