ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագահ, Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ հեռախոսազրույց է ունեցել դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի հետ:

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Վիգեն Ստեփանյանի հետ, որի ընթացքում պարոն Ստեփանյանն ընդունեց, որ չի ճշտել իր կողմից տեղեկատվության իսկությունը, և մենք արձանագրեցինք, որ ես նման բան չեմ ասել և տեղի է ունեցել թյուրիմացություն։ Ես հաղորդել եմ նաև, որ ունեմ մեծագույն հարգանք իր՝ որպես դերասանի, ինչպես նաև Հայաստանում ու Հայաստանից դուրս գործունեություն ծավալող բոլոր արվեստագետների նկատմամբ: Սա ասում եմ ոչ թե ի պաշտոնե, այլ որպես քաղաքացի ու մարդ: Ուրախ եմ, որ ամեն ինչ հարթվեց»:

Կարդացեք նաև՝ Կամ ապացուցում եք, որ նման բան եմ ասել, կամ ներողություն խնդրում. Մակունցը դատի կտա դերասան Վիգեն Ստեփանյանին


