▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա մտածող մարդ է` պետք չէ իրենց արշինով չափել Գալուստ Սահակյանին. ՀՀԿ-ի պատասխանը ԲՀԿ-ին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երեկվա ուղերձին՝ ասել է, որ այդ տեքստը նրան հրամցրել են: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց, որ Գալուստ Սահակյանի տեքստն էլ նա չի գրել:«Ես կարծում եմ, որ այս տեքստը Գալուստ Սահակյանը չի գրել: Ես վիրավորելու համար չեմ ասում, սա նրա արտահայտությունները չէին»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով այս հարցը, նշել է .«Եթե իրենց մոտ արդեն ավանդույթ է դարձել, որ իրենք ընթերցում են ուրիշների կողմից գրված տեսքտերն, ապա պետք չէ իրենց արշինով չափել Գալուստ Սահակյանին: Գալուստ Սահակյանը գրող չէ, ոչ էլ ուրիշի գրած տեսքտեր կարդացող է, նա մտածող մարդ է և հանգիստ շարադրում ու արտահայտում է իր դիրքորոշումը:Առանց վիրավորելու եմ ասում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее