▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաիրա Զոհրաբյանը` նախկին ԲՀԿ-ականների` Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին

«Մեկնաբանելու որևէ խնդիր այստեղ չկա, նրանք «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության անդամներ չեն, և, բնականաբար, իրենք են որոշում իրենց օրակարգը, չնայած` նրանցից որոշները ԲՀԿ խմբակցության անդամ են... Նրանք ևս իրավունք ունեն այնպիսի լրջագույն խնդրի, ինչպիսին Սահմանադրական փոփոխությունն է, ներկայացնելու իրենց դիտարկումները և հայտնելու իրենց առաջարկներն ու մտահոգությունները»,-Asekose.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՀՀ նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее