«Նախորդ կառավարությունը տապալել է բոլոր ցուցանիշները և այստեղ պետք է քննարկենք ոչ թե այդ կառավարության հաշվետվության, այլև պատասխանատվության հարցը»,-ԱԺ-ում մինչ գլխավոր գանձապահին կուղղեր իր հարցը՝ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
«Կուզեի, որ մի շատ հետաքրքիր ռեբուս բացատրեիք: Ինչպե՞ս է լինում, որ ՀՀ արտաքին պարտքն աճում է, բայց բոլոր ցուցանիշներով նահանջ ենք ապրում. արտագաղթը ահագնանում է, աղքատությունն ու գործազրկությունն աճում են: Ի վերջո, պարտքերը, որ վերցնում ենք, միտված պետք է լինեն կենսական ոլորտներում որակական աճ ապահովելուն»,- նշեց պատգամավորը:
Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ դրանք ծրագրավորված ավելացումներ են եղել:
«Մեր երկիրը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր, շարունակում է չլինել ռիսկային»,-նշեց նա: